Քաղաքական հայացքների պատճառով պաշտոնանկություններ են եղել. GYLA

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) բացահայտել է 4 դեպք, երբ նախընտրական շրջանում քաղաքական/տարբեր հայացքների հիման վրա պաշտոնանկություններ են եղել։

Հայտարարության մեջ նշված է՝ 4 դեպքից 3-ը վերաբերում է հանրակրթական դպրոցների տնօրենների պաշտոնակատարներին. վերջիններս, հավանաբար, հեռացվել են աշխատանքից քաղաքական հայացքների կամ «ռուսական օրենքի» վերաբերյալ արտահայտած կարծիքների պատճառով։

4-րդ դեպքը, ըստ կազմակերպության, վերաբերում է պետական ​​բյուջետային հիմնարկից անձի աշխատանքից ազատմանը։

Ըստ GYLA-ի՝ այս պահին առկա նյութերի հիման վրա բոլոր 4 դեպքերում էլ աշխատանքից ազատվածներն աչքի են ընկել իշխող կուսակցության նկատմամբ իրենց քննադատական ​​կարծիքներով։