Վրաստանում ՀՆԱ-ի աճ է գրանցվել

Վրաստանում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է, տեղեկացնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։

Տեղեկության համաձայն՝ 2024 թվականին երկրորդ եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 9,6 տոկոս։

«2024 թվականի երկրորդ եռամսյակում աճի մեջ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ճյուղերը՝ մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների վերանորոգում, սննդի սպասարկման գործունեություն, կրթություն, արտադրություն, շինարարություն, տրանսպորտ և պահեստավորում»,- ասված է Geostat-ի տեղեկատվության մեջ։