Վրաստանի սահմանային ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել հնդկական դրոշով նավթատար NAV DURGA նավը Վրաստանի տարածքային ջրերում նավագնացության կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նավի նավապետի նկատմամբ, ով Հնդկաստանի քաղաքացի է, վարչական վարույթ է հարուցվել։ Նա տուգանվել է 50 հազար լարիով։
Վարչությունը չի պարզաբանում, թե կոնկրետ ինչ խախտման մասին է խոսքը։
Տուգանքը վճարելուց հետո նավին թույլատրվել է շարունակել ազատ նավարկությունը։