Եվրահանձնաժողովը մտահոգված է հակաԼԳԲՏ օրենքի ընդունմամբ

ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելը կոչ է անում Վրաստանին հետ կանչել ԼԳԲՏ իրավունքների և խոսքի ազատությունը սահմանափակող օրենքը, որը երրորդ ընթերցմամբ խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 17-ին։

Բորելը կոչը տարածել է X սոցիալական ցանցում։

«Վրաստանի խորհրդարանն ընդունել է «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքների փաթեթ, որը խաթարում է մարդկանց հիմնարար իրավունքները և ավելացնում խտրականությունն ու խարանումը։

Ես կոչ եմ անում Վրաստանին հետ կանչել այս օրենքը, որը երկիրը կհեռացնի եվրոպական ուղուց»,- ասում է Բորելին։