Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Գորիի Մեջվրիսխևի գյուղի մերձակայքում օկուպացված տարածքում ապօրինի կերպով Վրաստանի երկու քաղաքացու են ձերբակալել:
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխանցմամբ՝ միջադեպի մասին տեղեկությունը ստանալով՝ ՊԱԾ-ը ակտիվացրել է ԵՄ դիտորդական առաքելության «թեժ գիծը», և փաստի մասին տեղեկացվել են Ժնևի միջազգային քննարկումների համանախագահները և միջազգային գործընկերները։
«Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր սադրիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը», — նշել են ՊԱԾ-ից:
ՊԱԾ-ի փոխանցմամբ, գործարկվել են բոլոր գործող մեխանիզմները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին ազատ արձակելու համար։