ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ջին Շահինն արձագանքել է Վրաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներին` հավաստիացնելով, որ ԱՄՆ-ը միշտ կաջակցի վրաց ժողովրդի դեմոկրատական նկրտումներին:
«Ուրախ եմ տեսնել, որ Բայդենի վարչակազմը պատժամիջոցներ է կիրառել վրացի 4 անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են քաղաքացիական սեկտորի դեմ ապատեղեկատվություն տարածելու և բռնություն կիրառելու համար, ինչպես նաև վիզային սահմանափակումներ է սահմանել 60 անձանց նկատմամբ։ ԱՄՆ-ը միշտ կաջակցի վրաց ժողովրդի ձգտումներին դեպի իրական ժողովրդավարություն»,- X-ի միկրոբլոգում գրել է սենատորը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վրաստանում պատժամիջոցների հերթական փաթեթի մասին: Հայտարարության մեջ ասվում է, որ վիզային սահմանափակումը կվերաբերի ավելի քան 60 մարդու, այդ թվում՝ կառավարության, իրավապահ մարմինների պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին։ Սահմանափակումը կտարածվի նաև խորհրդարանի այն պատգամավորների վրա, ովքեր որոշիչ դեր են ունեցել «ռուսական օրենք»-ի ընդունման գործում։
Վրաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարել է նաև ԱՄՆ ֆինանսների նախարարությունը. այս ցուցակում ընդգրկված է 4 մարդ, որոնց թվում են ռուսամետ «Ալտ-Ինֆո» շարժման առաջնորդներ Կոնստանտին Մորգոշիան և Զուրաբ Մախարաձեն։ Բացի այդ, պատժամիջոցները վերաբերում են Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիին (Խարաբա) և նրա տեղակալ Միլեր Լագազաուրիին։
Վաշինգտոնը պաշտոնապես հայտարարել է պատժամիջոցներ կիրառելու մասին