Վրաստանի քաղաքացիները պետք է կարողանան օգտվել ազատ խոսքի իրավունքից. Ջիմ Ռիշ

Ամերիկացի սենատոր Ջիմ Ռիշը, ըստ X սոցցանցում արված իր գրառման` ուրախ է, որ ԱՄՆ-ն պատասխանատվության է ենթարկում Վրաստանում մարդու իրավունքները խախտողներին։

«Ուրախ եմ, որ ԱՄՆ-ն պատասխանատվության է ենթարկում Վրաստանում մարդու իրավունքները խախտողներին։ Վրաստանի քաղաքացիները պետք է կարողանան օգտվել ազատ խոսքի և հավաքների ազատության իրենց իրավունքից՝ առանց բռնության ենթարկվելու վախի»,- գրել է Ջիմ Ռիշը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի երկու պետական ​​պաշտոնյայի և երկու մասնավոր անձի նկատմամբ՝ խաղաղ ցուցարարների և քաղաքական հակառակորդների նկատմամբ բռնի ճնշում գործադրելու համար։