12-րդ դասարանցիների ժամային գրաֆիկը կփոխվի

Դպրոցներում 12-րդ դասարանցիների համար կփոխվի ժամային գրաֆիկը:

«Բաթումելեբի» լրատվական ալիքին այս տեղեկությունը հաղորդել է կրթության մասնագետ Շալվա Տաբատաձեն:

Ըստ Տաբատաձեի, ժամային ցանցի փոփոխությունը սկզբունքորեն ոչինչ չի փոխի դասավանդման առումով, եթե չլինեն համընդհանուր փոփոխություններ, և չփոխվի ընդունելության քննությունների համակարգը։

«Իմ կարծիքով և իմ տեղեկություններով, այն, որ 12-րդ դասարանում ավելացվել է ժամային ցանցը, ավելի շատ պայմանավորված է այն հանգամանքով, որ բնագիտության ուսուցիչներն ունեին ավելի քիչ դասաժամեր,որի հետևանքով ընդունելության քննություններին դիմորդներն այս առարկայից ստանում են ցածր միավորներ:

Երկրորդ պատճառն այն է, որ ժամերի ավելացումը միտված է հավասարակշռելու աշխատավարձը ժամերի քանակին կապելու պատճառով առաջացած դժգոհությունը»,- ասել է Տաբատաձեն:

Ըստ կրթության մասնագետի, բարձրագույն հաստատություններում ընդունվելության ​​քննությունների համակարգը  և դրա հետ կապված բոլոր գործընթացները նույնպես պետք է վերանայվեն և ենթարկվեն փոփոխության: