Ռուսաստանը պետք է սովորի հարգել Ուկրաինայի ու Վրաստանի սահմանները, «Ղրիմի պլատֆորմի» չորրորդ գագաթնաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաց ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ աշխարհաքաղաքական կողմնորոշում է նախընտրում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ օգնական և Սպիտակ տանը ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական տնօրինության ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը:
Քարփենթերն «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի փնտրել ուղիներ Վրաստանի հետագծի փոփոխության համար համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) բանտում ապօրինի կալանքի տակ է գտնվում Վրաստանի 10 քաղաքացի:
Ըստ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի` երկրում ճգնաժամ չի կարող լինել, քանի որ պետությունը լավ է կատարում իր գործը և գտնվում է գագաթնակետին։
Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովը (ComCom) ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությանը (ՀԸ) տուգանել է 5000 լարիով: ՀԸ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է՝ ComCom-ի որոշումը կբողոքարկվի դատարանում։
1500 լարիի չափով տուգանվել է քաղաքացի Խաթունա Բերիձեն. մի քանի ամիս առաջ Բաթումիում Իրակլի Կոբախիձեին ու «Վրացական երազանք»-ի մյուս առաջնորդներին նա «ստրուկ» էր անվանել։
Քաղաքային դատարանը Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ Իրակլի Նադիրաձեին (ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցություն) տուգանել է 2500 լարիի չափով:
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Միխայել Ռոթը կովկասյան շրջագայության շրջանակներում կրկին կժամանի Վրաստան։
«Պիրվելի» հեռուստաընկերության (ՀԸ) լրատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիին մեղադրել է լրագրողների վրա ճնշում գործադրելու համար։ Կալանդարիշվիլին միջադեպը թյուրիմացություն է գնահատում:
Վրացի մոդել և հեռուստահաղորդավարուհի Սալոմե Ղվինիաշվիլին այլևս չի վարի իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության PrimeShow հաշորդաշարը:
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանապահ ոստիկանության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում, բերման են ենթարկել երեք օտարերկրյա քաղաքացու։
Վրաստանում 1 պարկ ալյուրի գինն այժմ 50 լարի է:
Վրացական վարորդական իրավունքով հնարավոր է նաև երթևեկել Հունաստանում։ «Վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման մասին» համապատասխան համաձայնագիրն արդեն ստորագրվել է Վրաստանի և Հունաստանի Հանրապետության կառավարությունների միջև։
Վրաստանի Արևելք-Արևմուտք մայրուղու Քվեշեթի-Կոբի հատվածում կառուցվում է
Վրաստանի ամենաբարձր կամուրջը: