Միխայել Ռոթը կժամանի Վրաստան

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Միխայել Ռոթը կովկասյան շրջագայության շրջանակներում կրկին կժամանի Վրաստան։

Նա նախատեսում է սեպտեմբերի 16-18-ին այցելել Թբիլիսի, իսկ սեպտեմբերի 18-19-ը` Երևան:

«Անհամբերությամբ սպասում եմ սեպտեմբերի 16-18-ին Վրաստանում և Հայաստանում հանդիպմանը եվրոպական կուրսի ընկերներին, դաշնակիցներին և աջակիցներին»,- գրել է Ռոթը սոցիալական ցանցում։

Ռոթը Թբիլիսի էր ժամանել մայիսին ԵՄ վեց երկրների խորհրդարանների պատվիրակության կազմում։ Վրաստանի կառավարությունը հրաժարվել էր հանդիպել պատվիրակության հետ։ Այնուհետև Ռոթը միացել էր «գործակալների մասին» օրենքի դեմ Վրաստանի խորհրդարանի մոտ ընթացող ցույցին։