Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 11

Financial Times բրիտանական և միջազգային բիզնես օրաթերթը «Արևմուտքը պետք է պատրաստվի Վրաստանում ճգնաժամի» վերտառությամբ հոդված է հրապարակել: Հոդվածի հեղինակ Թիմ Ջուդան անդրադարձել է վրաստանյան ընտրական շրջանին՝ քննարկելով երկրում առկա իրավիճակը։

Ամերիկյան The Washington Post-ը «Վերջին կոչը վրացական ժողովրդավարության համար» վերտառությամբ հոդված է հրապարակել:

«Վրացական երազանք»-ը ներկայացրել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների նախընտրական ցուցակի առաջին քսան անդամներին։

Նախկին վարչապետ, «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին առաջին անգամ ընդգրկված է կուսակցության նախընտրական ցուցակում։

Ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել նախագահության երկրորդ ժամկետի պատասխանատվությունը։

Բաթումում կայացել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը:

Բաթումիում կայացել է CASCA+ մուլտիմոդալ երթուղու հերթական վեցակողմ հանդիպումը:

Քութայիսիում գտնվող Գելաթիի վանական համալիրի վերականգնման համար հատկացվող բյուջեն ավելանում է:

Վրաստանյան ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» քաղաքական միավորման անդամ Ալեկո Էլիսաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացած ճեպազրույցում ասել է, որ դատարանն իրեն տուգանել է 2000 լարիով։

Վրաստանում դպրոցական կրթության հարցերով աշխատող նոր կազմակերպություն՝ «Կրթական քաղաքականության կենտրոն» է հիմնադրվել:

Վրացական փոքր և միջին մեքենաների ներկրողները մեծ մրցակցության են բախվում Կենտրոնական Ասիայի ավտոդիլերների կողմից, BusinessPressNews լրատվամիջոցին ասել է ավտոմեքենա ներկրողների ասոցիացիայի ղեկավար Ալեքսի Նոնիաձեն։

ԱՄՆ-ը չի դադարեցրել Վրաստանի Իլիայի պետական ​​համալսարանի Երկրի մասին գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի ֆինանսավորումը: Այդ մասին պարզաբանող հայտարարություն է տարածել կենտրոնի ղեկավար Թեա Գոդոլաձեն:

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղում Վրաստանը հաղթեց Ալբանիային` դառնալով խմբում առաջատար։