Վրաստանի խորհրդարանը կքննարկի Վրաստանի կառավարության և «Գազպրոմ» ընկերության համաձայնության վերաբերյալ «Ազգային շարժում» խմբակցության կողմից պատրաստված բանաձևը:
«Ազգային շարժում»-ը պահանջում է հրապարակել «Գազպրոմ»-ի հետ բանակցությունների մանրամասները և ստորագրված փաստաթղթերը: Խմբակցությունում կարծում են, որ համաձայնագիրը վնաս է հասցնում ինչպես Վրաստանի էներգետիկ անկախությանը, այնպես էլ ձեռնտու չէ ֆինանսական տեսանկյունից:
Բանաձևը ներկայացրել է խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն: «Ազգային շարժման» գնահատմամբ, Վրաստանը ֆինանսապես կտուժի, քանի որ տարանցման գումարով ավելի քիչ բնական գազ կարող է գնել, քան տարանցված գազի 10 տոկոսը ստանալու դեպքում էր (նախկինում Վրաստանը Ռուսաստանից Հայաստան արտահանվող գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը ստանում էր իր տարածքով տարհանելու համար):