Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը Բաթումիում լրագրողներին ասել է, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում օտարերկրյա աջակցության մասին բազմաթիվ կեղծ տեղեկություններ են տարածվել։
Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է Իլիայի պետական համալսարանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի ֆինանսավորումը։
Վրաստանում 150-ից ավելի դպրոց 2024-2025 ուսումնական տարին իր դպրոցի մասնաշենքում չի սկսի:
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’ֆլահերթին նամակ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին և խնդրել խորհրդարանի անդամներին ձեռնպահ մնալ «Ընտանիքի և փոքրամասնությունների պաշտպանության» օրինագծի հաստատումից (հայտնի է որպես հակաԼԳԲՏ օրինագիծ)։
Վրացական «Մթավարի արխի» լրատվամիջոցը գրել է, որ Վրաստանում սկսել է գործել ռուսական «Օզոն» էլեկտրոնային հարթակը։
Վրաստանի քաղաքացի Լեքսո Սամխարաձեն, որ «ռուսական օրենք»-ին աջակցելու համար պատգամավոր Վիկտոր Ջափարիձեին «ստրուկ» էր անվանել, սեպտեմբերի 9-ին տուգանվել է 1000 լարիով։
2024 թվականի առաջին կիսամյակում Վրաստանում անհետ կորել է 52 մարդ. 27-ը հայտնաբերվել են, 4-ը` մահացած, իսկ 25 մարդ մինչ օրս անհետ կորած է համարվում։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում իրականացված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը, 2023 թվականի եռամսյակի ճշգրտված տվյալների համեմատ, աճել է 10,3 տոկոսով և կազմել 574,3 միլիոն ԱՄՆ դոլար։
Ըստ «Galt & Taggart»-ի (առաջատար ներդրումային ընկերություն Վրաստանում — հեղ.)` Վրաստանն այս տարի զբոսաշրջությունից 4,3 միլիարդ ԱՄՆ դոլարի (11 մլրդ 545 մլն 500 հազար լարի ) եկամուտ կստանա:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 13-ի ժամը 19:00-ին Օրբելիանիի պալատի դիմաց տեղի կունենա հանրային տոնակատարություն, որտեղ նախագահը կպարգևատրի վրացի օլիմպիականներին և պարալիմպիականներին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հերթական քարոզչական ուղերձին:
Վրաստանի կառավարության մոտ հաջակցություն ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովի՝ «Ի համերաշխություն Աֆգան Սադիգովի» խորագրով բողոքի ցույց է անցկացվել: