2024-ի առաջին կիսամյակում Վրաստանում անհետ կորել է 52 մարդ

2024 թվականի առաջին կիսամյակում Վրաստանում անհետ կորել է 52 մարդ. 27-ը հայտնաբերվել են, 4-ը` մահացած, իսկ 25 մարդ մինչ օրս անհետ կորած է համարվում։

Ամենաշատ անհետ կորածները Թբիլիսիում (19) և Սամեգրելո-Զեմո Սվանեթիում (10) են:

2024 թվականին անհետ կորածների մեծ մասը 25-45 տարիքային խմբից է։ Ինչ վերաբերում է անչափահասների վիճակագրությանը, ապա հունվար-հունիս ամիսներին անհետ կորել է 18 տարեկանից փոքր 7 մարդ, հայտնաբերվել են 4-ը։

Վերջին 50 տարում անհետ կորածների 66%-ը տղամարդ է, 34%-ը՝ կին։ 1973 թվականից ի վեր որոնվողի կարգավիճակում է 1020 մարդ։