Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ առաջիկա օրերին բարձր ջերմաստիճանի ֆոնին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Երկրի արևմտյան հատվածի լեռնային շրջանների առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +30 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է կարճատև անձրև՝ կայծակով, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։