Կիևը ժամանակավոր ներկայացուցչին հետ է կանչել Թբիլիսիից

Ուկրաինայի արտաքին գործերի նոր նախարար Անդրեյ Սիբիգան Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Միխայլո Խարիշինիին հետ է կանչել:

Սիբիգան սոցցանցում գրել է, որ երեկ հանդիպել է դեսպանների և հյուպատոսների հետ: Նրա խոսքով, հանդիպմանը ներկայացրել է ուկրաինական դիվանագիտության առաջնահերթությունները, որոնք ներառում են զինված ուժերի կարիքները։

Այնուամենայնիվ, նա նշում է, որ նախարարությունը պետք է արձագանքի պատերազմող երկրի իրողություններին և ներառի ժամանակակից դիվանագիտության լավագույն փորձը, ներառյալ նոր ռիթմերը, էներգիաները և մոտեցումները: Ըստ նրա՝ Ուկրաինայի դեսպանի աշխատանքի արդյունավետությունը պետք է հիմնված լինի հստակ չափանիշների վրա։

«Սրանք կոնկրետ արդյունքներ են, համարձակություն, ակտիվություն։ Պատերազմի մեջ գտնվող երկրի դեսպանները չեն կարող կտրվել իրականությունից: Այդ կապակցությամբ ես որոշում եմ կայացրել Վրաստանից հետ կանչել Ուկրաինայի ժամանակավոր ներկայացուցչին։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում աշխատել որպես դեսպան և ինչպես կարելի է ավելի արդյունավետ դարձնել այս աշխատանքը,- ասել է Սիբիգան:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, ի տարբերություն 2022 թվականի, երբ Կիևը «զուտ քաղաքական որոշաշամբ էր» էր հետ կնաչել դեսպանին, այս անգամ քաղաքական որոշում չէ: Ըստ նրա՝ Կիևը խնդիր ուներ ներկայացուցչի կոնկրետ որոշումների հետ կապված։

Ի դեպ, Կիև-Թբիլիսի դիվանագիտական ​​հարաբերությունները սրվեցին 2022 թվականի մարտին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց անմիջապես հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վրաստանից հետ կանչեց դեսպան Իգոր Դոլգովին։