Այս տարվա առաջին կիսամյակում Վրաստան մուտք է գործել 768,6 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ (1-ին եռամսյակ՝ 194,3 մլն, 2-րդ եռամսյակ՝ 574,3 մլն), ինչը նախորդ տարվա առաջին կիսամյակում ստացված ներդրումների համեմատ 34 տոկոսով կրճատվել է։
Այս մասին փոխանցում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Ինչ վերաբերում է երկրորդ եռամսյակի արդյունքներին, ապա, ըստ նախնական տվյալների, Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 574,3 մլն. դոլար, ինչը 10,3 տոկոսով ավելի է 2023 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներից։
2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում ներդրումների ծավալով առաջին տեղում է Միացյալ Թագավորությունը՝ 266,7 մլն դոլարով, որը կազմում է ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 46,4 տոկոսը, երկրորդ տեղում Ճապոնիան է՝ 59,2 մլն դոլար, երրորդում Մալթան՝ 37.9 մլն դոլարով։