«Հոկտեմբերի 26-ին ոչ թե պարզ ընտրություն կլինի, այլ վճռական հանրաքվե»,- Սամցխե Ջավախեթիում կայացած «Վրացական երազանքի» նախընտրական հավաքում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա ընդգծել է, որ երկրի ընդդիմության միակ նպատակը դրսից ստացած խնդրի իրագործումն է, Վրաստանը երկրորդ ճակատ դարձնելը և ժողովրդին մութ անցյալ վերադարձնելը։
«Սամցխե Ջավախեթիում հողի յուրաքանչյուր կտոր պահպանում է մեր երկրի պատմությունն ու մշակութային ժառանգությունը։ Պատմության ընթացքում այս տարածաշրջանը բազմաթիվ մարտեր է մղել Վրաստանի անկախությունն ու ինքնությունը պահպանելու համար։ Ուստի, այստեղ մեր ներկայությունը հիշեցնում է, թե որքան մեծ պատասխանատվություն ունենք մեր հայրենիքի հանդեպ՝ ոչ մի հետքայլ արժանապատվության, խաղաղության պաշտպանության և եվրոպական ապագայի պայքարում։
Հոկտեմբերի 26-ին միանշանակ հաղթելու են խաղաղությունը, ավանդական արժեքները և մեր երկրի լուսավոր ապագան»,- իր ելույթում նշել է Կոբախիձեն: