Հելսինկյան հանձնաժողովը աջակցում է Վրաստանի ժողովրդին

Միացյալ Նահանգների Կոնգրեսում գործող Եվրոպայի անվտանգության և համագործակցության հանձնաժողովը (Հելսինկյան հանձնաժողով), սոցցանցերում կիսվել է Վրաստանի ժողովրդին աջակցող գրառմամբ։

«Ամերիկացիները կանգնած են Վրաստանի ժողովրդի կողքին, երբ նրանք աշխատում են իրականացնել իրենց ժողովրդավարական ձգտումները: MEGOBARI-ի ակտի նպատակն է աջակցություն ցուցաբերել վրաց ժողովրդին իրենց երկրի պատմության այս շրջադարձային պահին»,- ասված է Հելսինկյան հանձնաժողովի հայտարարության մեջ։

MEGOBARI-ն Վրաստանին վերաբերող օրինագիծ է, որը պատրաստել է ամերիկացի հանրապետական ​​կոնգրեսական Ջո Ուիլսոնը: Փաստաթուղթը բաղկացած է երկու մասից՝ նախատեսում է Վրաստանի աջակցությունը, եթե երկիրը շարունակի ամրապնդել ժողովրդավարությունը, իսկ հակառակ դեպքում՝ պատժամիջոցներ պետական ​​պաշտոնյաների նկատմամբ։