Նախագահը հավանություն է տվել մշակույթի նախարարի պաշտոնի չեղարկմանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հավանություն է տվել մշակույթի նախարարի պաշտոնի չեղարկմանը:

Նախագահի հավաստմամբ, մշակույթի նախարարության՝ այս ձևով գոյություն ունենալը ժամանակի վատնում։ Նա կարծում է, որ նմանատիպ կառույցներն ինքնուրույն ավելի արդյունավետ կաշխատեն։

«Այժմ գլխավոր նպատակը պետք է լինի երկիրը փրկելը, որն էլ կորոշվի հոկտեմբերի 26-ին»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով, մշակութային բարեփոխումների վերաբերյալ բոլոր կուսակցությունները կունենան իրենց նախաձեռնությունները.

«Անձամբ ես կողմ եմ մշակույթի նախարարի պաշտոնն ընդհանրապես չեղարկելուն, տարբեր կառույցներին ու հիմնադրամներին ավելի շատ հնարավորություններու ֆինանսավորում տալուն։ Այս հարցը ուսումնասիրության կարիք ունի։

Օրինակ հուշարձանների պահպանության գործակալությունը շատ ավելի լավ է աշխատել առանձին, քան հիմա։ Առանձին գերատեսչությունն ինքն իր համար է պատասխանատու, բյուջետային աջակցություն պետք է, բայց հնարավոր է նաև առանձին ֆինանսավորում գտնել»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։