Վերջին տասը տարվա ընթացքում 43 հազար 488 մարդ զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից: Այդ մասին են վկայում պատգամավոր Անա Նացվլիշվիլիի հարցմանն ի պատասխան` Վրաստանի արդարադատության նախարարության տրամադրած տվյալները:
Արդարադատության նախարարությունից ստացված պատասխանի համաձայն, 43 հազար 488 մարդկանցից կեսից ավելին՝ 25 հազարը, Վրաստանի քաղաքացիությունը կորցրել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու պատճառով։ Ըստ տվյալների՝ ամենաշատը քաղաքացիությունը կորցրել է 2013 թվականին՝ 19 հազար, իսկ ամենաքիչը 2020 թվականին՝ 680 մարդ։
Մասնավորապես, տվյալները հետևյալն են՝
- 2013 թվականին՝ 19 հազար 339 մարդ, այդ թվում՝ 11 հազար 758-ը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու պատճառով,
- 2014 թվականին՝ 4816 մարդ, այդ թվում՝ 2874-ը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու պատճառով,
- 2015 թվականին՝ 4571 մարդ, այդ թվում՝ 2523-ը ՌԴ քաղաքացիություն ստանալու պատճառով,
- 2016 թվականին՝ 2138 մարդ, այդ թվում՝ 1071-ը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու պատճառով,
- 2017 թվականին՝ 2575 մարդ, այդ թվում՝ 1206 մարդ՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու պատճառով,
- 2018 թվականին՝ 1739 մարդ, այդ թվում՝ 877-ը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու պատճառով,
- 2019 թվականին՝ 1353 մարդ, այդ թվում՝ 692-ը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու պատճառով,
- 2020 թվականին՝ 680 մարդ, այդ թվում՝ 252-ը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու պատճառով,
- 2021 թվականին՝ 1194 մարդ, այդ թվում՝ 354-ը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու պատճառով,
- 2022 թվականին՝ 2077 մարդ, այդ թվում՝ 1358-ը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու պատճառով,
- 2023 թվականին՝ 3006 մարդ, այդ թվում՝ 2189-ը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու։
Նշենք, որ Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար քաղաքացիները միայն մեկ քննություն են հանձնում, որով ստուգվում է վրաց լեզվի իմացութունը: Այն անձինք, ովքեր երբեք քաղաքացիություն չեն ունեցել քննություն են հանձնում վրաց լեզվից, պատմությունից և օրենսդրությունից: