Փարիզում ընթացող XVII ամառային պարալիմպիկ խաղերի վերջին օրը վրացի ծանրորդ Ակակի Ջինճարաձեն (+107 կգ) պարկած հրում վրաժությունում (պարասեղմում պառկած վարժությունում) դարձավ բրոնզե մեդալակիր:
Եվրոպայի գործող չեմպիոնը Փարիզ 2024-ում 9-րդ մեդալը բերեց Վրաստանի պարալիմպիկ թիմին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Ջինճարաձեի նկարով և շնորհավորել վերջինիս:
Հիշեցնենք, որ Փարիզի պարալիմպիկ խաղերում Վրաստանի հավաքականն ունի ութ մեդալ։ Պարաթլետիկայի չեմպիոն դարձավ Գիգա Օչխիկիձեն, արծաթե մեդալներ նվաճեցին պարասայլակ Վլադիմիր Ճինճարաուլին, պարաձյուդոիստներ Զուրաբ Զուրաբիանին, Գիորգի Քալդանն ու Ռևազ Չիկոիձեն, իսկ բրոնզե մեդալներ նվաճեցին պարաթեքվոնդոիստուհի Անա Ջափարիձեն, սուսերամարտիկ Նինո Թիբիլաշվիլին և պարաձյուդոիստ Ինա Քալդանին: