Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հերքում է Ամերիկայի միացյալ նահանգների սենատոր Ջին Շահինի հայտարարությունն առ այն, որ Կոբախիձեն խնդրել է դադարեցնել քննադատական ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը։
«Ես նման բան չեմ ասել հանդիպմանը, սա շատ սովորական սուտ է, և ինձ համար ցավալի է, որ նման սուտը ասվում է մի մարդու կողմից, ով ունի Միացյալ նահանգների սենատորի շատ բարձր կարգավիճակ», — ասել է Իրակլի Կոբախիձեն Քութայիսիում լրատվամիջոցների հետ զրույցում։
Նշենք, որ Ամերիկյան National Journal պարբերականին տված հարցազրույցում սենատոր Ջին Շահինը՝ ամփոփելով իր այցը Վրաստան, ասել է, որ կոնգրեսական Մայք Թերների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի վարչապետը խնդրել է ԱՄՆ-ին դադարեցնել ֆինանսավորումը քաղաքացիական ոչ կառավարական բոլոր կազմակերպություններն։
Հիշեցնենք, որ դեմոկրատ սենատոր Ջին Շահինը և հանրապետական կոնգրեսական Մայք Թերները Վրաստան էին այցելել օգոստոսի 9-11-ը: Նրանք հանդիպել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: