Ամերիկյան National Journal պարբերականին տված հարցազրույցում դեմոկրատ սենատոր Ջին Շահինը խոսել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, մտահոգություն հայտնել «ռուսական օրենք»-ի, ընդդիմադիր կուսակցությունների արգելքի և առաջիկա ընտրությունների վերաբերյալ։
Սենատորը նշել է, որ Վրաստանի կառավարության հայտարարությունները համոզիչ չեն, որ ընտրություններն կանցկացվեն ազատ և արդար։
Շահինի խոսքով, հասարակական և լրատվական կազմակերպություններն ասում են, որ օրենքի շնորհիվ չեն կարող գործել երկրում, իսկ օրենքը նման է Ռուսաստանում ընդունվածին, որը տեղում վերացրել է քաղաքացիական հասարակության բազմաթիվ խմբեր։
Ըստ նրա՝ Վրաստանի իշխանությունները պնդում են, որ «ռուսական օրենք»-ը ծառայում է թափանցիկությանը, սակայն իրականում դա չէ օրենքի նպատակը։
Շահինիի խոսքով, առավել անհանգստացնող է տեսնել, որ ԱՄՆ պաշտոնյաների այցից հետո Վրաստանի կառավարությունը խոսում է բոլոր ընդդիմադիր կուսակցությունները լիկվիդացնելու մասին։
«Նրանք («Վրացական երազանք»-ը հեղ.) ուզում են լինել բռնապետություն, ոչ թե ժողովրդավարություն»,- ասել է Շահինը։