Անցած տարվա ընթացքում Վրաստանում մոտ 7,2 հազար տուգանք է կիրառվել վարորդների նկատմամբ՝ արտանետումների ստանդարտը գերազանցելու պատճառով։ Այս մասին հայտնել է Վրաստանի բնապահպանական վերահսկողության վարչությունը։
Դիտարկման մեկնարկից՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ից ի վեր, իրավաբանական անձանց համար նշանակվել է 926, իսկ ֆիզիկական անձանց՝ 6267 տուգանք։
Մոտ 4,5 հազար տուգանված քաղաքացիներ եղել են ավտոմեքենաների վարորդներ, ավելի քան 2,4 հազարը՝ միկրոավտոբուսների, 287-ը՝ բեռնատարների, 9-ը՝ ավտոբուսների։
Տուգանքների վիճակագրությունն ըստ քաղաքների.
- Թբիլիսի – 3,453,
- Քութայիսի – 1403,
- Բաթումի – 1233,
- Ռուսթավի – 1104։
Վրաստանի չորս խոշոր քաղաքներում տրանսպորտային միջոցների մոնիտորինգն իրականացնում է բնապահպանական վերահսկողության վարչությունը։