Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 4

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ Վրաստանի կառավարությունը շարունակում է ընթանալ խորապես մտահոգիչ ուղղությամբ:

USAID-ի Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին կարծում է, որ Վրաստանը դեռ կարող է վերադառնալ ժողովրդավարության և եվրաինտեգրման ուղի։

Եվրախորհրդարանում հնարավոր է քննարկվի վիզային ռեժիմի հարցը․ մտահոգություններ կան, որ Վրաստանի քաղաքացիների համար Եվրոպայում առանց վիզայի ճանապարհորդության հնարավորությունը վտանգի տակ կհայտնվի։

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը կասեցրել է մունիցիպալիտետների համար նախատեսված Creative Compass Georgia (CCG) քառամյա նախագիծը։

Սեպտեմբերի 4-ին խորհրդարանի լիագումար նիստի 2-րդ ընթերցմամբ 81 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց իշխող «Վրացական երազանք»-ի հոմոֆոբ օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանափակել ԼԳԲՏ անձանց իրավունքները։

Երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել է «Համաներման մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 82 պատգամավոր։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հերթական անգամ վիրավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նրան «գործակալ» անվանելով:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոսել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անվտանգության պաշտպանությանն ուղղված միջոցառումների մասին։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան լրագրողներին ասել է, որ «Աբխազիայի առաջնորդ» Ասլան Բժանիան գտնվում է Մոսկվայում: Ըստ նրա՝ Բժանիան մի քանի հանդիպումներ կանցկացնի ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցով։

Եվրոպական վիճակագրական վարչության (Եվրոստատ) փոխանցմամբ՝ ԵՄ երկրներում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը գրեթե երկու անգամ նվազել է։

Վրացի սուսերամարտիկ Նինո Թիբիլաշվիլին անվասայլակով սուսերամարտում 15:11 հաշվով հաղթել է ֆրանսուհի Բրիանա Վիդեին Փարիզում ընթացող Պարալիմպիկ խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում։

Մանկապղծության և սեռական բռնության համար դատապարտված անձանց ռեեստր ու մոնիտորինգի մեխանիզմ կստեղծվի:

Վրաստանում կառուցվում է առաջին արդյունաբերական արևային էլեկտրակայանը։ Ծրագիրն իրականացնում է «Green Energy» ընկերությունը։

«Վրաստանի Երկաթուղիներ»-ը հայտարարում է, որ տեխնիկական պատճառներով սեպտեմբերի 4-ին և 5-ին Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ շարժվող թիվ 806/805 JRS (Stadler) գնացքի փոխարեն ուղևորափոխադրումներ կիրականացվեն JRT տիպի գնացքով։

Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մահացել է պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի զինծառայող, կապրալ Զուրաբ Փիսենկոն։