Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Կովկասյան արծիվ» ավանդական զորավարժություններ անցկացնելու մասին հրաման է ստորագրել:
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ համատեղ զորավարժությունները կազմակերպվելու են Թուրքիայում: Էրդողանի պաշտոնական կայքը հայտնում է, որ զորավարժությունները նվիրված են երեք երկրների զինված ուժերի կազմակերպվածության և համագործակցության զարգացմանը: Նմանօրինակ համատեղ զորավարժություններ անցկացվել են նաև 2015-ի մայիսի 31-ից հունիսի 10-ը: