Շուտով «Studio Reporter»-ը կցուցադրի նոր Ֆիլմ՝ «Սիղալբիս ցիտադելի» («Կեղծիքի միջնաբերդ»):
Վախթանգ Կոմախիձեի ֆիլմում կներկայացվեն ընտրությունների կեղծման հնարավորությունները և տեխնոլոգիական այն գործիքները, որոնցով հնարավոր է կեղծել ընտրությունները։
«Այն դեպքում, երբ իշխանությունն ասում է, որ ընտրություններն անցել են թվային տեխնոլոգիաների, հավաստիացնում է նաև, որ ընտրությունները կեղծելու հնարավորությունները նվազագույնի են հասնում, ես փորձել եմ այս ֆիլմով ցույց տալ, որ թեև թվային տեխնոլոգիաներ են կիրառվում, բայց կեղծիքի հավանականություն դեռ առկա է։ Բացի այդ, ընտրական ցուցակների մեխանիզմն արհեստականորեն է նախագծված:
Ֆիլմում արծարծվում են որոշ պատմական ասպեկտներ, համեմատություններ այլ երկրների ընտրությունների տվյալների հետ, որոնք հաստատում են կեղծման հնարավորությունների կասկածը»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց Կոմախիձեն` հավելելով, որ ֆիլմի տևողությունը մոտավորապես 20 րոպե է՝ շատ որոշակի ու տեսանելի օրինակներով:
Կոմախիձեն նշեց, որ ֆիլմի բովանդակության վրա աշխատել է մի քանի ամիս, իսկ նկարահանման վրա՝ մեկ ամիս, և չնայած ֆիլմը դեռ ընթացքի մեջ է, սակայն մոտակա օրերին կներկայացվի հանրության դատին: