Երեկվանից մոտոցիկլետներն ու մոպեդները երթևեկում են ավտոբուսների գոտով

Սեպտեմբերի 1-ից մոտոցիկլետներին և մոպեդներին թույլատրվել է տեղաշարժվել ավտոբուսների երթևեկելի գոտով։ Խորհրդարանն այս տարվա հուլիսին արագացված կարգով քննարկել է համապատասխան հարցը և միաձայն հաստատել 77 ձայնով։

Նախաձեռնողների կարծիքով՝ փոփոխությունը կբարելավի ճանապարհների երթևեկությունը եւ կնվազեցնի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։

Թբիլիսիի մայրուղիներում քաղաքապետարանի սահմանած վայրի և ժամի խախտմամբ երթևեկությունը կտուգանվի 1000 լարիով M3, N2 և N3 կատեգորիաների, ինչպես նաև T կարգի մեքենաների համար։ Նույն գործողությունը կրկնելու դեպքում տուգանքը կազմում է 3000 լարի։

Ի դեպ, T կատեգորիայի մեքենան ցանկացած անվավոր կամ հետագծով մեխանիկական մեքենա է, որը նախատեսված է գյուղատնտեսական կամ անտառային աշխատանքների համար: