32-ամյա պարաբազկամարտիկ Մարինե Փուտկարաձեն աշխարհի չեմպիոն է։ Այս տիտղոսը նա նվաճեց Մոլդովայում կայացած առաջնությունում։
Բազկամարտի աշխարհի առաջնությունը հաջող է ընթացել վրացի մարզիկների և հատկապես պարաբազկամարտիկների համար։
Նրանք նվաճել են երեսունվեց ոսկե, երեսուներկու արծաթե ու քսանութ բրոնզե մեդալներ և թիմային պայքարում գրավել առաջին տեղը։
Մարինե Փուտկարաձեն մեծացել է Աջարիայի մանկատանը։ Նրա քույրերը նույնպես մանկատան սաներ են, բայց Մարինեից հեռու՝ Քութաիսիում։ Մարինեն գտել է իր քույրերին մանկատնից դուրս գալուց հետո:
Բազկամարտի ֆեդերացիայի այդ տարիների նախագահ Գոչա Շավաձեն Բաթումիի մանկատանը բացահայտել է լսողական խնդիրներ ունեցող Մարինեի կարողությունները:
Այսօր Մարինեն աշխարհի 18-ակի և Եվրոպայի 17-ակի չեմպիոն է։ Նա երկու ձեռքով էլ հավասարապես հաջող է մրցում: