Հոկտեմբերի 26-ի Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ցուցակագրվել է 27 կուսակցություն։ Այս տեղեկությունը տարածել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։
Օգոստոսի 30-ին ավարտվել է խորհրդարանական ընտրություններին քաղաքական կուսակցությունների հայտերի ներկայացման գործընթացը։
Ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական կուսակցությունները հաջորդ փուլում կներկայացնեն թեկնածուների ցուցակները, որի համար սահմանված ժամանակը սեպտեմբերի 26-ն է։
Օրենսդրության համաձայն՝ քաղաքական ուժը կուսակցական ցուցակը պետք է ԿԸՀ ներկայացնի ընտրությունների օրվանից ոչ ուշ, քան 30-րդ օրը։ Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի ներկայացնելու մեկ կուսակցության ցուցակ։ Կուսակցության ցուցակում պատգամավորության թեկնածուների թիվը չպետք է լինի 30-ից պակաս և 200-ից ավելի։ Արգելվում է նույն անձին ներառել տարբեր կուսակցությունների ցուցակներում: Կուսակցությունների ցուցակները ներկայացնելուց հետո կսկսվի փաստաթղթերի ստուգման, իսկ հետո` գրանցման գործընթացը։