«Ռուսական օրենք»-ի շրջանակներում «օտար պետության շահերը կրող կազմակերպությունների ռեեստրում» («գործակալների ռեեստր») գրանցվելու համար նախարարություն է դիմել 233 կազմակերպություն:
Վրաստանի Սահմանադրական դատարանում խորհրդարանի ներկայացուցիչ Քրիստինե Կուպրավան խոսելով «օտարերկրյա գործակալների մասին» օրենքում օգտագործված եզրույթների մասին, ասել է՝ «օտարերկրյա» տերմինը բացասական իմաստով չի օգտագործվում։ Նա որպես օրինակ է բերել՝ «օտարերկրյա զարդեր», «օտարերկրյա սանրվածք» կամ «օտարերկրյա կրթություն»։
Բրյուսելին անհանգստացնում է Եվրամիությունից հեռացող Վրաստանի հետագիծը, ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Անակլիայի խորջրյա նավահանգստի ծովային ենթակառուցվածքի կառուցման մասին համաձայնագիր է ստորագրվել բելգիական Jan De Nul ընկերության հետ, որն աշխարհում ծովային շինարարության խոշորագույն ընկերություններից է։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսանդր Նովակի հետ քննարկել է «բնակարանների օրենք»-ին դեմ արտահայտվող «պատգամավորներին» Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու հարցը։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատմամբ՝ 2024 թվականի հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ամբողջական ներքին արտադրանքի աճը կազմել է 13,0 տոկոս, իսկ 2024 թվականի միջին ցուցանիշը առաջին յոթ ամիսների համար որոշվել է 9,7 տոկոս։
Վրաստանի կառավարությունը նախկին գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին պետական պաշտպանություն է նշանակել։
Անապահով ընտանիքներին օգնություն ցուցաբերող «Բարության հեղափոխություն» հիմնադրամը «գործակալների մասին» օրենքի պատճառով դադարում է գործել։ Կազմակերպության ֆեյսբուքյան էջում նշված է, որ հիմնադրամի լուծարուման գործընթացն արդեն մեկնարկել է։
Թբիլիսիի անշարժ գույքի շուկայում 2024 թվականի հուլիսին իրականացվել է 3 հազար 435 գործարք, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի հուլիսի տվյալներից։
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է Վրաստանում զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում անցկացնելու մասին:
Վրաստանի քննությունների և գնահատման կենտրոնը հրապարակել է 2024 թվականի ուսուցիչների քննության բողոքարկման արդյունքները։