Վրաստանի կառավարությունն արդեն հաստատել է ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության 2024-2025 թվականների գործողությունների ծրագիրը: Այս մասին հայտնում է վրացական Business press news լրատվականը։
Փաստաթղթում նշվում է, որ վարորդական իրավունքի վկայականի ընդունելության քննությունը լինելու է երկփուլ՝ տրանսպորտային միջոցների ևս մի քանի կատեգորիաների համար։ Խոսքը CE, DE կատեգորիաների և C1E, D1E ենթակատեգորիաների մեքենաների մասին է։
Սա նշանակում է, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար պրակտիկ թեստավորումը պարտադիր կլինի փողոցում, իրական պայմաններում։