Վրաստանի Սահմանադրական դատարանում խորհրդարանի ներկայացուցիչ Քրիստինե Կուպրավան խոսելով «օտարերկրյա գործակալների մասին» օրենքում օգտագործված եզրույթների մասին, ասել է՝ «օտարերկրյա» տերմինը բացասական իմաստով չի օգտագործվում։ Նա որպես օրինակ է բերել՝ «օտարերկրյա զարդեր», «օտարերկրյա սանրվածք» կամ «օտարերկրյա կրթություն»։
Սոցիալական ցանցերում Կուպրավայի ելույթը բացասական և ծաղրող մեկնաբանությունների է արժանացել օգտատերերի մեծ մասի կողմից։
«Օտարերկրյա»․ ի՞նչ տպավորություն ենք ստանում այս բառից՝ դրական, թե բացասական։ Օրինակ, հաճախ ենք լսում՝ ինչ օտար զարդ է, կամ ինչ օտար սանրվածք է, օտար կրթություն, թե արտասահմանյան արտաքին, սա չի նշանակում, որ մենք ՀԿ-ներին դասում ենք դրականի կամ բացասականի։ Եթե նայենք Սահմանադրության հոդվածներին, ապա հաճախ է նշվում «օտարերկրյա»․ այս տերմինները բնորոշ են նաև սահմանադրական օրենսդիրին»,- նիստում ասել է Կուպրավան։
Երեկ՝ օգոստոսի 29-ին Սահմանադրական դատարանում մեկնարկել են «Գործակալների մասին օրենքի» հայցի շուրջ քննարկումները։
Հայցվորներն են նախագահը, 122 հասարակական և լրատվական կազմակերպություններ, 38 ընդդիմադիր պատգամավորներ և երկու լրատվամիջոցներ։ Մինչ Սահմանադրական դատարանի որոշումը, բոլոր չորս հայցվորները պահանջում են կասեցնել «գործակալների օրենքը»։