Այսօր` օգոստոսի 30-ին, ժամը 11:00-ից Սահմանադրական դատարանում (ՍԴ) շարունակվում է «ռուսական օրենք»-ի կասեցման շուրջ քննարկումը։
Հարցը դատարանում քննարկում են դատավորներ Մերաբ Տուրավան, Վասիլ Ռոինիշվիլին, Գիորգի Կվերենչխիլաձեն, Էվա Գոցիրիձեն, Գիորգի Թևդորաշվիլին, Մանանա Կոբախիձեն, Խվիչա Կիկիլաշվիլին և Թեյմուրազ Տուղեշին։
Պլենումում ընդգրկված է դատավոր Իրինե Իմերլիշվիլին, ով երեկ նիստին չի ներկայացել առողջական վիճակի պատճառով։
Ռուսական օրենքի դեմ հայց են ներկայացել երկրի նախագահը, ոչ կառավարական կազմակերպությունները, լրատվամիջոցներն ու ընդդիմադիր քաղաքական ուժը։
Մերաբ Տուրավայի խոսքով՝ օրենքի դեմ հինգերորդ հայցն է ներկայացվել, որը պատկանում է Վրաստանի իրավաբանական ընկերությունների ասոցիացիային, թեև այն դեռ գրանցված չէ։