«Transparency International-Վրաստան» հասարակական կազմակերպությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 16-ին ընդունած որոշումը, ըստ որի՝ հանձնաժողովի անդամների միջև գործառույթների բաշխումն ընտրատեղամասերում կատարվելու է ընտրություններից 7 օր առաջ` ընտրությունների օրվա փոխարեն, համարում է օրենքին հակասող։
Ըստ վերոնշյալ կազմակերպության՝ այս փոփոխությունը հարվածում է ընտրական գործընթացի թափանցիկությանը և հակասում է Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթին։
Ընտրատեղամասերում գործառույթների բաշխման համար կատարվող վիճակահանությամբ որոշվում է, թե հանձնաժողովի որ անդամն ինչ գործառույթ պետք է կատարի քվեարկության օրը։
Մինչ այս փոփոխությունը վերոնշյալ ընթացակարգն իրականացվում էր ընտրությունների օրը՝ ժամը 07:00-ից մինչև 08:00-ն, և այդ գործընթացին ներկա էին լինում լրագրողներ, միջազգային և տեղական դիտորդներ, որոնք հսկում էին իրավիճակը։ Հետևաբար, փոփոխության հետևանքով այդ գործընթացը տեղի կունենա առանց նրանց հսկողության», — նշել է TI-ն։
«Transparency International-Վրաստան»-ը ԿԸՀ-ին կոչ է անում չեղարկել ընդունված փոփոխությունը և պահպանել Ընտրական օրենսգրքով սահմանված վիճակահանության նախկին կարգը։