«Ապրիլի 29-ին Բիձինա Իվանիշվիլին պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին և երիտասարդությանը»,- այսպես է արձագանքել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Իվանիշվիլիի ելույթին՝ ի պաշտպանություն «ռուսական օրենքի»։
Նախագահի խոսքով ՝ Իվանիշվիլին պետական դավաճանության մեջ է մեղադրել երկրի հայրենասերներին և հավատարիմ գործընկերներին:
Իշխող ուժի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ապրիլի 29-ին ելույթ է ունեցել Ռուսթավելի պողոտայում «Վրացական երազանքի» կազմակերպած «ռուսական օրենքին» աջակցող հանրահավաքում։ Նա հակաարևմտյան ուղերձներ է հնչեցրել, հակառակորդներին սպառնացել, հռետորաբանությամբ է խոսել «գլոբալ պատերազմի կուսակցության» մասին։