Մեկնարկում է սոցիալական դրամաշնորհների հայտերի ընդունումը

Ուսանողների կրթության հասանելիության ապահովման և ուսումը խթանելու նպատակով Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը (ԿԳԵ) սկսում է դիմումների ընդունումը սոցիալական ծրագրի շրջանակներում։

Պետական ​​կրթական դրամաշնորհով ֆինանսավորվելու համար բակալավրիատի, ուսուցիչների վերապատրաստման ինտեգրված բակալավրի-մագիստրոսի, անասնաբուժության ինտեգրված մագիստրոսի, բժշկության/ստոմատոլոգիայի դիպլոմների հավատարմագրված կրթական ծրագրերով ուսանողները կարող են հայտ ներկայացնել սոցիալական ծրագրի շրջանակներում։

Հայտերն ընդունվում են 2024 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև սեպտեմբերի 26-ը էլեկտրոնային եղանակով, միայն առցանց գրանցման հիման վրա հետևյալ հղումով՝ http://socreg.mes.gov.ge :

2024 թվականին սոցիալական ծրագրի շրջանակներում ԿԳԵ-ն շարունակում է ֆինանսավորել 16 կատեգորիայի ուսանողների.

  1. բարձրլեռնային գյուղերի կարգավիճակ ունեցող դպրոցների շրջանավարտներ,
  2. ուսանողներ օկուպացված տարածքներից,
  3. տարածքային ամբողջականության համար մարտական ​​գործողությունների հետևանքով զոհվածների երեխաները, ծանր/զգալի հաշմանդամություն ունեցող վետերանները կամ նրանց երեխաները,
  4. ծնողազուրկ (հայր-մայր) ուսանողներ,
  5. բազմազավակ ընտանիքի անդամներ (4 և ավելի երեխաներ),
  6. սոցիալապես անապահով ուսանողներ (ընտանիքի վարկանիշը 70 հազար և ցածր),
  7. պետական ​​խնամքի տակ գտնվող ուսանողներ,
  8. ադրբեջանալեզու դպրոցների շրջանավարտներ,
  9. հայալեզու դպրոցների շրջանավարտներ,
  10. հայրենադարձի կարգավիճակ ստացած ուսանողներ,
  11. գրավյալ տարածքների հետ բաժանարար գծին հարող գյուղերի դպրոցների շրջանավարտներ,
  12. հաշմանդամություն ունեցող ուսանողներ,
  13. աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող անձինք,
  14. Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման և վերականգնման գործողությունների ընթացքում կամ այլ խաղաղարար գործողությունների իրականացման ժամանակ մահացած կամ այդ առաքելություններում ստացած առողջական վնասվածքների հետևանքով Վրաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների երեխաներ, խաղաղության գործողությունների իրականացման հետևանքով ընդգծված/զգալի հաշմանդամություն ունեցող անձինք կամ նրանց երեխաները,
  15. Վրաստանի ՊՆ համակարգում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների երեխաները,
  16. անձինք, որոնք Վրաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորելիս եղել են ԿԳԵ նախարարության կողմից իրականացվող «Ներառական կրթության խթանում» ծրագրի, «Սոցիալական ներառմամբ կրթություն ստանալու երկրորդ հնարավորություն» ենթածրագրի շահառուներ:

Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ԿԳԵ-ի պաշտոնական կայքում: