Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 26

Ռուսաստանի արտաքին հետախուզությունը պնդում է, որ ԱՄՆ-ը «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Վրաստանում։ Ուշագրավ է, որ սա Ռուսաստանի արտաքին հետախուզության երկրորդ նմանատիպ հայտարարությունն է վերջին երկու ամսվա ընթացքում։

Օգոստոսի 25-ին Ամբրոլաուրիում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հերթական նախընտրական հանդիպմանը իշխող կուսակցության առաջնորդները կրկին խոսել են սահմանադրական մեծամասնություն ստանալու կարևորության մասին։

Վրաստանը, ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը արգելելու իշխող «Վրացական երազանք» կուսակցության ծրագրով գնում է Հյուսիսային Կորեայի ճանապարհով, գրել է ամերիկյան POLITICO պարբերականը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 17 դատապարտյալի։

Evolution Gaming Georgia ազարտային խաղային ընկերությունը գործադուլ և հացադուլ հայտարարած իր աշխատակիցներին կոչ է անում դադարեցնել բողոքը։

Վրաստանում կյանքի միջին տևողությունը միջինը 7 տարով ավելի քիչ է, քան Եվրամիությունում։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X-ի իր էջում արձագանքել է Վրաստանի նախագահի շնորհավորանքին՝ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ։

Վրաց-թուրքական «Կարծախի»-ի անցակետում օտարերկրյա քաղաքացու վարած ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազեն և 152 պարկուճ։

Վրաստանի Գուրջաանիի մունիցիպալիտետում կատաղության դեպքեր են գրանցվել։

Էրեկլե Երկրորդի արձանը կտեղադրվի Կախեթի մայրուղու վրա։