«Evolution Gaming Georgia» ազարտային խաղային ընկերության գործադուլ հայտարարած այն աշխատակիցները, որոնք հացադուլ են անում շուրջ երկու շաբաթ, պատրաստ են իրենց բողոքի այդ ձևը դադարեցնել, եթե ընկերությունը հացադուլ չհայտարարած աշխատակիցներին վարձատրի օգոստոսին բաց թողնված աշխատանքային օրերի համար։
Երեկ՝ օգոստոսի 26-ին, ընկերությունն արձագանքել է երեկ հրապարակված բողոքին։
Ընկերությունը նշել է` հարգում է վրացական օրենսդրությունը, որը պաշտպանում է գործադուլի իրավունքը։
«Որևէ կոնկրետ անձի հետ կապված հարցը դիտարկվում է անհատապես, օրենքով և ընկերության ընթացակարգերին համապատասխան։ Գնահատման գործընթացն ընթացքի մեջ է, որի հիման վրա կորոշենք, թե լրացուցիչ ինչ փոփոխություններ են անհրաժեշտ»,- հայտնել է ընկերությունը։
Հիշեցնենք, որ «Evolution Gaming Georgia» ընկերությունը գործադուլ և հացադուլ հայտարարած իր աշխատակիցներին կոչ է արել դադարեցնել բողոքը և հացադուլի մեղքը բարդել է արհմիությունների վրա՝ դա անընդունելի արարք համարելով։ Ընկերությունն արհմիություններին է մեղադրել ընկերության աշխատակիցների կրճատման համար՝ գործընթացը որակելով «անշրջելի»։
Evolution Gaming Georgia-ն աշխատակիցներին կոչ է անում դադարեցնել հացադուլը