«Երբ մարդը փոխում է իր սեռը, իրեն համարում այդ սեռի ներկայացուցիչ, մենք պետք է ընդունենք դա»,-ապրիլի 5-ին Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Բարամիձեն:
Խորհրդարանում հիշյալ հարցն առաջ է եկել Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիան) վավերացման հարցի շուրջ քննարկմանը։
«Հայրենասերների դաշինք» խմբակցության ղեկավար Գիորգի Լոմիան հետաքրքրվել է՝ արդյոք հարցը վերաբերվում է նաև տրանսգենդերներին, «նրանք կին են համարվո՞ւմ»:
«Սա կարգավորվում է մեկ այլ օրենքով: Պետք է համաձայնենք ընդունել մարդու սեռի ընտրությունը»,-ասել է Բարամիձեն: