Օգոստոսի 27-ից 29-ը Վրաստանի որոշ շրջաններում բարձր ջերմաստիճանի ֆոնին սպասվում է կարճատև անձրև և կայծակ։
Շրջակա միջավայրի ազգային գործակալություն տվյալներով արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։
Արևելյան Վրաստանում ևս սպասվում է կարճատև անձրև և կայծակ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Մայրաքաղաք Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։