Վրաց-թուրքական «Կարծախի»-ի անցակետում օտարերկրյա քաղաքացու վարած ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազեն և 152 պարկուճ։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը:
«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները Կարծախիի մաքսակետում օտարերկրյա քաղաքացու վարած ավտոմեքենայի մանրամասն զննության արդյունքում, կասկածանքով, հայտնաբերել են հրազեն և 152 պարկուճ»,- ասված է քննչական ծառայության հաղորդագրությունում։
Ըստ տվյալների, գործը փոխանցվել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն՝ հետագա արձագանքման համար