«Anonymous» հաքերային խումբը սոցիալական ցանցում անդրադարձել է «Վրացական երազանքի» և Իրակլի Կոբախիձեի այն հայտարարությանը, որտեղ նշվում է ընդդիմադիր կուսակցությունների գործունեության արգելքի մասին։
«Anonymous-ի» հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանի կառավարության գործողությունները ռեպրեսիվ են և անպատասխան չեն մնա։
«Դուք նախկինում տեսել եք մեր ուժը, երբ մենք կիբերհարձակումներ ձեռնարկեցինք ձեր կառավարության դեմ՝ ի պատասխան ռուսական օրենքի դեմ բողոքի ցույցերի ճնշմանը։ Այն ժամանակ պետք է գիտակցեիք, որ մարդկանց լռեցնելու փորձերն անպատասխան չեն մնալու։
Այժմ ցանկանում եք զավթել բացարձակ իշխանություն։ Բայց մենք չենք հանդուրժի ազատության վրա նման բացահայտ հարձակումը։ Եթե շարունակեք այս ավտորիտար օրակարգը, ապա փոթորիկ կառաջացնենք, որը չեք կարողանա կառավարել: Մենք կքանդենք այն համակարգերը, որոնք դուք օգտագործում եք մարդկանց ճնշելու համար։
Դուք կարող եք մտածել, որ գլուխ կհանեք այդ ամենից, բայց մենք հետևում ենք ձեզ», — գրել է հաքերային խումբը։
«Վրացական երազանք»-ը չի բացառում ընդդիմության մանդատների չեղարկումը