Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 16-17-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ օգոստոսի 18-ից կդիտվի առանց տեղումների եղանակ։
Թբիլիսիում օգոստոսի 16-17-ը հնարավոր է կարճատև անձրև, իսկ օգոստոսի 18-19-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +30, +32 աստիճան։
Ափամերձ շրջաններում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +28, +30 աստիճան։
Երկրի արևմտյան հատվածում օգոստոսի 16-ին հնարավոր է անձրև, 17-ից սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +34 աստիճան:
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում օգոստոսի 16-17-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում, իսկ օգոստոսի 18-19-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան։