Վրաստանում ուշադրության կենտրոնում են լեռնային հանգստավայրերը

Ապրիլի 5-ին Թբիլիսիում մեկնարկել է «Լեռնային հագստավայրերի զարգացման նորարարական ռազմավարություններ» թեմայով գիտաժողովը:

«Մեր երկրի տարածքի 65 տոկոսը լեռներ են։ Վրաստանը մեծ ուշադրություն է դարձնում լեռնային գոտիներին՝ այնտեղ զարգացումն ապահովելու նպատակով»,-ելույթ ունենալով Եվրոպայի և Ասիայի լեռնային հանգստավայրերի վերաբերյալ միջազգային գիտաժողովում, ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետի խոսքով՝ Վրաստանի և ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության միջև հարաբերությունները բավական դինամիկ են զարգանում։

«Ինձ համար մեծ պատիվ է նման միջոցառումը հյուրընկալել Վրաստանում: Մեծ ուրախությամբ ենք ներկայացնում մեր ավանդույթները նաև գինեգործության ոլորտում: Դա շատ կարևոր է մեզ համար, քանի որ Վրաստանում խաղողի վազեր են սկսել տնկել ու գինի պատրաստել  դեռ 8 հազար տարի առաջ: Այդ մշակույթը շարունակում է զարգանալ, ուստի շատ կարևոր են նման միջոցառումները, որոնք ուղղված են լեռնային հանգստավայրերի զարգացմանը»,-Կվիրիկաշվիլիի խոսքերն է փոխանցում «interpressnews.ge»-ն:

 

Թողնել պատասխան