Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 15

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին կրկնել է ռուս-վրացական 2008 թվականի օգոստոսյան պատերազմի վերաբերյալ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը, որում իշխող թիմը պատերազմի սկսման համար մեղադրում է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:

Օգոստոսի առաջին ութ օրերին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ավելի քան 1,7 մլն լարի նվիրատվություն։ Սա գրեթե հինգ անգամ գերազանցում է մնացած յոթ կուսակցությունների ստացած գումարի չափը։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու բանկ»-ի տնօրեն Նատո Խաինդրավան «Վրացական երազանք» կուսակցությանը նվիրաբերել է 40 հազար լարի։

Ըստ հասարակական կազմակերպությունների (ՀԿ) վերջնական որոշման՝ քաղաքացիական սեկտորը հրաժարվում է գրանցվել «ռուսական օրենք»-ի պահանջով ստեղծված ռեգիստրում։

Սոցիալական արդարության կենտրոնը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Նինոծմինդայի մանկական գիշերօթիկի նախկին սաների իրավունքների հետևողական խախտման փաստերով։

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը Բաթումիում թույլատրել է «Ամբասադոր Բաթումի Այլենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՍՊԸ)` Սև ծովում արհեստական ​​կղզի կառուցել։

Ընթացիկ տարվա 6 ամիսների տվյալներով (հունվար-հունիս) խնամակալության տակ է գտնվում 1324 երեխա, այդ թվում՝ 410 սահմանափակ կարողություն ունեցող։

2024 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում (հունվար-հունիս) Պետական ​​խնամքի և թրաֆիքինգի զոհերի աջակցության գործակալությունում գրանցվել է երեխաների նկատմամբ բռնության 957 դեպք։

Պահպանվող տարածքների ազգային գործակալության տվյալներով՝ ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում հանրապետության  պահպանվող տարածքներ է այցելել ընդհանուր առմամբ 598 հազար 708 այցելու, որոնցից ավելի քան 50%-ը եղել է օտարերկրացի:

Ավարտվել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գծի նախագծի շրջանակներում համատեղ ձեռնարկության ստեղծման հետ կապված իրավական և տեխնիկական ընթացակարգը:

Գելաթիի վանական համալիրը դեռ փակ է ուխտավորների և այցելուների համար։

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնն (NAEC) արդեն հրապարակել է ուսուցիչների քննությունների նախնական արդյունքները:

Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել Քութաիսիում բանտարկյալների թունավորման վերաբերյալ։

Սկսվել է Վրաստան-Չեխիա հանդիպման տոմսերի վաճառքը։

Գիորգի Թվաուրին կղեկավարի Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոն։