Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է առաջիկա ընտրություններում «Վրացական երազանք»-ի համամասնական ցուցակում ընդգրկված պատվիրակների անունները, որոնց հանձնարարվելու է քարոզարշավներ իրականացնել մարզերում։
Կոբախիձեն ասել է, որ «Պատվիրակների ինստիտուտը» նպատակ ունի վերացնելու մեծամասնական ընտրակարգի բացասական կողմերը։
Վարչապետը 30 պատվիրակներից 22-ին ներկայացրել է Կախեթիի, Շիդա Քարթլիի, Քվեմո Քարթլիի, Մցխեթա-Մթիանեթիի, Ռաչա-Լեչխում-Սվանեթիի, Գուրիայի, Սամեգրելոյի, Աջարիայի, Սամցխե-Ջավախեթիի, Իմերեթիի շրջաններում։ Թբիլիսիի 8 պատվիրակների անունները կհայտարարվեն մի քանի օրից։
Առաջադրած թեկնածուների մեծ մասն արդեն իսկ իշխող կուսակցության ակտիվ անդամներ են, թեկնածուների թվում կան միայն մի քանի նոր դեմքեր։ Թեկնածուների շարքում ոչ մի կին չկա։
Մարզերում առաջադրված պատվիրակներն են.
- Դավիթ Սոնղուլաշվիլի — Գուրջաանի, Սագարեջո, Սիղնաղի, Դեդոփլիսծկղարո,
- Իրակլի Քադագիշվիլի — Թելավի, Ախմետա, Ղվարելի, Լագոդեխի,
- Իրակլի Շատակիշվիլի— Ռուսթավի, Գարդաբանի,
- Զաուր Դարգալի— Մառնեուլի, Գարդաբանի,
- Դավիթ Շերազադիշվիլի— Բոլնիս, Դմանիսի, Թեթրիծկղարո, Ծալկա,
- Անտոն Օբոլաշվիլի— Ախալցիխե, Բորջոմի, Ասպինձա, Ադիգենի,
- Սամվել Մանուկյան— Ախալքալաք, Նինոծմինդա,
- Դիմիտրի Խունդաձե— Մցխեթա-Մթիանեթի,
- Լադո Խինչեգաշվիլի— Գորի, Կասպի,
- Զազա Դուգլաձե— Խաշուրի, Քարելի,
- Զազա Լոմինաձե— Քութայիսի,
- Գիվի Ճիճինաձե — Ծկղալտուբո, Սամտրեդիա, Վանի, Խոնի,
- Պաատա Կվիժինաձե — Սաչխերե, Ճիաթուրա, Խարագաուլի,
- Զվիադ Շալամբերիձե— Զեստափոնի, Բաղդաթի, Թերջոլա, Թկղիբուլի,
- Դաթո Կոդուա— Զուգդիդի,
- Գիորգի Խախուբիա— Փոթի, Խոբի, Սենակի,
- Իլիա Ինջիա— Մարտվիլի, Աբաշա, Ծալենջիխա, Չխորոցկղու,
- Վասիլ Չիգոգիձե — Օզուրգեթի, Լանչխութի, Չոխատաուրի,
- Գոչա Էնուքիձե— Ռաճա-Լեչխումի-Սվանեթի,
- Արչիլ Բերիձե — Բաթումի,
- Գիա Չխոնիա— Քոբուլեթի,
- Անզոր Բոլքվաձե— Խելվաչաուրի, Քեդա, Շուախևի, Խուլո։
Իրակլի Կոբախիձեն նշել է, որ բոլոր պատվիրակները կլինեն համամասնական ցուցակում։
Թբիլիսիի պատվիրակների և 150 թեկնածուներից բաղկացած նախընտրական ցուցակը «Վրացական երազանք»-ը կներկայացնի առաջիկայում։