Սոցիալական արդարության կենտրոնը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Նինոծմինդայի մանկական գիշերօթիկի նախկին սաների իրավունքների հետևողական խախտման փաստերով։
Դիմումում հայցվորը հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում), 8-րդ (անձնական կյանքի անձեռնմխելիություն) և 14-րդ (խտրականության արգելում) հոդվածների խախտման մասին։
Նշենք նաև, որ մինչ այդ վրաստանյան «Մարդու իրավունքների համար գործընկերություն» (PHR) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեում շահել է Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցի հայցը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 15-ին Հանրային պաշտպանին թույլ չեն տվել մտնել Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոց և վերահսկել երեխաների իրավական կարգավիճակը, ինչն օրենքով թույլատրված է: Չնայած 2015 և 2018 թվականներին Հանրային պաշտպանի զեկույցում արտացոլված էին երեխաների նկատմամբ բռնության ամենադաժան ձևերը, Վրաստանի կառավարությունը չի ապահովել նրա մուտքը երեխաների հաստատություն:
PHR-ն ՄԱԿ-ում շահել է Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցի հայցը