Պահպանվող տարածքների ազգային գործակալության տվյալներով՝ ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում հանրապետության պահպանվող տարածքներ է այցելել ընդհանուր առմամբ 598 հազար 708 այցելու, որոնցից ավելի քան 50%-ը եղել է օտարերկրացի:
Հունվար-հուլիս ամիսներին Վրաստանի պահպանվող տարածքներ այցելած 328 հազար 476 օտարերկրյա այցելուներից 62 հազար 114-ը Ռուսաստանից են։
Երկրների հնգյակն ըստ այցելուների թվի` ստորև․
-Ռուսաստան՝ 62 հազար 114 մարդ,
-Հնդկաստան ՝ 42 հազար 144 մարդ,
-Իսրայել՝ 31 հազար 646 մարդ,
-Լեհաստան՝ 28 հազար 239 մարդ,
-Բելառուս՝ 20 հազար 325 մարդ։
Նշված ժամանակահատվածում ամենաշատն այցելել են Պրոմեթևսի քարանձավ՝ 140 հազար 250 այցելու, որին հաջորդում է Մարտվիլիի կիրճը՝ 130 հազար 493 այցելու, երրորդ տեղում Սատաֆլիան է՝ 80 հազար 005 այցելու։ Լավագույն հնգյակում են նաև Մտիրալա ազգային պարկը՝ 49 հազար 920 այցելու և Ծալկայի կիրճը՝ 49 հազար 812 այցելու։